Երեկ ռուսական «Голос. Дети» նախագծում Լատվիայից ժամանած Կատրինա Պաուլա Դիրինգայի ելույթը դեռ երկար կհիշվի: Իսկ պատճառն այն է, որ մարզիչներից որևէ մեկը չէր պտտվել աղջկա կատարման ժամանակ, ինչից հետո էլ փոքրիկը սկսել էր արտասվել: Որպես խնդրի լուծում մարզիչները ներողություն էին խնդրում Կատրինայից, սակայն ապարդյուն:
Մնում է հուսալ, որ մրցույթի հետևանքով առաջացած ճգնաժամը երեխան հեշտ կհաղթահարի: Թերևս այս տեսանյութը շատ ծնողների համար իրենց երեխային հերթական մրցույթին տանելուց առաջ մտորելու լավ առիթ կլինի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայազգի երեխաներ Հրանտ Մելիքյանին և Վիկտորյա Հովհաննիսյանին իրենց ելույթներով հաջողվել էր գրավել ինչպես մարզիչներին, այնպես էլ հանդիսատեսին: