a1plus.am-ի փոխանցմամբ` քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ցուցապաստառով գնացել է ՀԱԿ պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի տան մոտ` նրանից հաշվետվություն պահանջելու. «Ինչու Ստեփան Դեմիրճյան, քանի որ ՀԱԿ պատգամավորական խմբում Մարդու իրավունքների հանձնաժողովում ներկայացուցիչը Ստեփան Դեմիրճյանն է: Մարդու իրավունքներն ինձ ամենահետաքրքրող ու հուզող հարցերն են»: Ստեփան Դեմիրճյանը պարոն Գասպարիի ակցիայի ժամանակ տանը չէր. ժամը աշխատանքային էր, եւ նա կուսակցության գրասենյակում էր,-տեղեկացրել է ակցիային ներկա ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը:
Վարդգես Գասպարին մոտ օրերին բողոքի նմանատիպ ակցիաներ է անելու նաեւ ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի տների մոտ: Նա գոհ չէ, սակայն բողոքի ակցիա չի անցկացնի Լյուդմիլա Սարգսյանի տան մոտ, մասամբ գոհ է Հրանտ Բագրատյանից, եւ միայն լիարժեք բավարարված է Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա անդրադառնում է մարդու իրավունքներին։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում