▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդերեցներին դավանափոխ անել չի հաջողվում

«Հրապարակ»-ը գրում է. «Բանակի գնդերեցներին դավանափոխ անելու և Վեհափառ հայրապետի դեմ արշավանքին մաս դարձնելու ՊՆ ղեկավարության ջանքերը կարծես արդյունք չեն տալիս: Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, թե որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների և այլ միջոցներով փորձելով նրանց ներքաշել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավի մեջ։ Բանակի բարձրաստիճան սպաներից մեկը մեզ փոխանցեց, որ երկու-երեք հոգևորականի է հաջողվել դավանափոխ անել, այն էլ՝ մեծ խոստումների գնով, որ բնակարանով կապահովեն, ֆինանսապես կաջակցեն։ Կորպուսի հրամանատարները կանչում են հոգևորականներին, համոզում, թե բանակը մեկ ընդհանուր օրգանիզմ է, և եթե Փաշինյանն ու Պապիկյանը եկեղեցու դեմ նման դիրքորոշում ունեն, ապա բոլորս պարտավոր ենք նման դիրքորոշում ունենալ։ Սակայն գնդերեցների ճնշող մեծամասնությունը ոչ միայն մերժել է, այլև նախատել բարձրաստիճան զինվորականներին` քաղաքական իշխանության խաղերի մեջ մտնելու համար, ասել են, որ բանակը դրանով ոչ թե պետությանն է ծառայում, այլ՝ ՔՊ-ին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին