«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե քննարկվի Նժդեհի արձանը հեռացնելու հարցը, գնալու եմ, կանգնեմ արձանի կողքը. թող ինձ էլ հետը հեռացնեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)՝ անդրադառնալով ՌԴ Հանրային պալատի անդամ Սերգեյ Մարկովի հայտարարությանը, որ Գարեգին Նժդեհը «տեռորիստ», «ֆաշիստների հանցակից» է եւ Հայաստանից պետք է հեռացնել Նժդեհի արձանը:
«Հայկական կողմն ընդհանրապես պետք է բանի տեղ չդնի այս հայտարարությունը: Դրանք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կաշառված տականքներ են: Նժդեհը եղել եւ մնացել է հայոց ազգի եւ՛ գաղափարախոսը, եւ՛ գործող սպարապետը, եւ Նժդեհի անվան հետ կապված ոչ ոք իրավունք չունի, ես դրանց համարում եմ հակահայկական ռուսներ, որոնց կարծիքը Հայաստանն ուղղակի պետք է արհամարհի»,- նշեց Աղաբաբյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում