▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնացել են` ցույց տալու իրենց տիրոջը` Ադրբեջանի նախագահին, որ, տես, մենք քո ասածներն արել ենք». Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողներից մեկը դիմեց Բագրատ Սրբազանին. «ՔՊ-ականները վստահեցնում են, որ ընդդիմադիրները մոլորեցրել են հանրությանը` ասելով, որ Կիրանցում շատ վատ սահմանագծում է տեղի ունեցել: Իրար հերթ չտալով հպարտանում են սահմանազատմամբ-սահմանագծմամբ»:

«Իրենք ուղղակի գնացել են` ցույց տալու իրենց տիրոջը` Ադրբեջանի նախագահին, որ, տես, մենք քո ասածներն արել ենք, մեզ լավ աչքով կնայես: Իսկ մնացածի մասին շատ լավ ասել է Կիրանցում ապրող Գոհարիկը»,- պատասխանեց Սրբազանը:

Դիտեք նաև՝

«Հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ, հանցավոր գործ են կատարել և դրանով հպարտանում են: Կատարել են այն հրահանգը, որը թելադրել է թշնամին` հայրենիք զիջել, հանձնել: Գլուխ էին գովում, թե այդ ամենը պետք է տեղի ունենա փոխադարձության սկզբունքով: Եթե Արցախը հանձնել ու հպարտ են, ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

***

«Փաշինյանը փշալարերով պատի մոտ ասում էր, որ մարդիկ արդեն հանգիստ իրենց այգիները կարող են մշակել»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանին դիմելով` նկատեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:

«Այդ փշալարերը շատ խորհրդանշական կերպով պատկերացում են տալիս, թե իրենք ուր պետք է հայտնվեն»,- ակնարկեց Սրբազանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում նշեց. «Սրանք ասում էին, որ եկել ենք երջանկություն բերելու, եկել ենք, որ հայ մարդն աշխատի ու արժանապատիվ ապրի, սակայն իրականում բերեցին սուգ ու ավեր, պատերազմ, դժբախտություն, մարդկային կորուստներ ու զիջումներ։ 2020 թվականի չարաբաստիկ օրվանից հետո մեր երկրում, մեր ընտանիքներում, մեր հանրության մեջ խոսակցությունն այլևս լավ ապրելու մասին չէ, այլևս մեր կյանքի որակը բարելավելու մասին չէ։ Ցավոք սրտի մեր բանավեճը գոյաբանական հարցերի շուրջ է, մեր բանավեճը մեր տունը մեր ձեռքից չխլելու, մեր հայրենիքը կտոր-կտոր անելը բացառելու մասին է»։

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը փաստեց` Հայաստանը մոտ 30 տարի Հարավային Կովկասում ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու մենաշնորհը։ Դրանք գործիքներ էին, որոնք անհրաժեշտ էին բոլորին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, թե՛ Իրանին։

«Այսինքն` բոլոր գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն և խաղաղություն ու տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանը` Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ։

Քանի մենք կանխատեսելի երկիր չենք, որևէ մեկը մեզ հետ չի պայմանավորվելու, միշտ պայմանավորվելու են մեր հաշվին։ Պայմանավորվելու են ավելի կանխատեսելիների հետ, ինչպես հիմա անում են Ալիևի օրինակով, Ալիևի, որին նախորդ իշխանությունների ժամանակ աշխարհում ոչ ոք լուրջ չէր ընկալում ու նա չկար քաղաքականության մեջ։

Հայաստանը պետք է նորից դառնա Հարավային կովկասում քաղաքական խնդիրներ լուծող, օրակարգեր սպասարկող, անվտանգություն ապահովող և ինքնաբավ երկիր»։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին