Նախախորհրդարանի անդամներն այսօր՝ մայիսի 28-ին՝ «Առաջին Հանրապետության որոշիչ դերը հայության ապագաղութացման եւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման գործում. պատմական դասեր եւ ապագայի հեռանկար» խորագրով մամուլի ասուլիս էին հրավիրել հենց Հանրապետության հրապարակում:
Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքով Մայիսի 28-ը հայ ժողովրդի՝ հրաշք իրականացնելու ապացույցն է: Հրաշք, ոչ թե նախախնամությամբ Աստծո կողմից փրկություն` շնորհված հայ ժողովրդին, այլ, առաջին հերթին հայ ժողովրդի աննկուն կամքի և անկարելին կարելի դարձնելու փաստն է:
Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանն էլ նշեց, որ Մայիսի 28-ի խորհուրդը միշտ էլ առանձնահատուկ է եղել, առանձնացել է իր նշանակությամբ: «Սակայն համոզված եմ, որ սեպտեմբերի 3-ից հետո, երբ գործող ռեժիմը արագ վազքերով սկսեց սլանալ դեպի Մաքսային միություն, այսինքն, դեպի նորոցված խորհրդային միություն:
Անդրադառնալով ՀՀ-ի գլխավոր վտանգին , Սեֆիլյանը ասաց, որ գլխավոր վտանգը օտար կայսրությանը կուլ գնալն է:
Նախախորհրդարանի անդամներն այսօր՝ մայիսի 28-ին՝ «Առաջին Հանրապետության որոշիչ դերը հայության ապագաղութացման և Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման գործում. պատմական դասեր եւ ապագայի հեռանկար» խորագրով մամուլի ասուլիս էին հրավիրել հենց Հանրապետության հրապարակում:
Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքով Մայիսի 28-ը հայ ժողովրդի՝ հրաշք իրականացնելու ապացույցն է:
«Հրաշք, ոչ թե նախախնամությամբ Աստծո կողմից փրկություն շնորհված հայ ժողովրդին, այլև, առաջին հերթին հայ ժողովրդի աննկուն կամքի և անկարելին կարելի դարձնելու փաստի»,-ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանն էլ նշեց, որ Մայիսի 28-ի խորհուրդը միշտ էլ առանձնահատուկ է եղել, առանձնացել է իր նշանակությամբ: «Սակայն սեպտեմբերի 3-ից հետո գործող ռեժիմը արագ վազքերով սկսեց սլանալ դեպի Մաքսային միություն, այսինքն, դեպի նորոցված խորհրդային միություն»,-ասաց Սեֆիլյանը`հավելելով, որ գլխավոր վտանգը օտար կայսրությանը կուլ գնալն է: