▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազի որոշումը «Սասնա ծռերի» գործով իրավիճակ է փոխել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում լուրջ դժգոհություն կա «Սասնա ծռերի» դատերի հետ կապված։ Բանն այն է, որ գլխավոր դատախազի որոշմամբ, «Սասնա ծռերին» դատարան են տեղափոխում հատուկ մեքենաներով, լրացուցիչ ռեսուրսներ են հատկացվում դատավարությունների կազմակերպմանը, ինչի պատճառով գրեթե բոլոր դատարաններում այդ օրերին քրեական գործերով նիստերը հետաձգվում են։

«Որ իրենք լրացուցիչ կարգադրիչներ չտանեն, լրացուցիչ մեքենաներ չհատկացնեն, թողնեն հանգիստ ընթանա, ոնց որ մյուս նիստերը, այսպես չի լինի։ Էդ օրերին ոչ մի դատարանում քրեական գործով նիստ չեն կարողանում անել, եւ մենք ենք դժգոհ, եւ փաստաբանները, մեր աշխատանքն էդ օրերին կաթվածահար է»,-բողոքեց դատավորներից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին