▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլուխդ պատով տուր, բայց տանկ ու ավիացիա երբեք մի հանի քո քաղաքացու դեմ

Սեփական քաղաքացիների դեմ ինչ էլ անելուց լինեն նրանք, չի կարելի հանել տանկեր և ավիացիա: Հասկացեք դա աններելի հանցագործություն է` անկախ թե ինչ չգիտեմ «վեհ» ու այլ տեսակի գաղափարներ են հետապնդում տանկ ու ավիացիա հանողները: Քո երկրի քաղաքացին է նա: Հասկացի այ հիմար:

Գուցե նա մոլորության մեջ է, գուցե նա հիմար է, գուցե նա իրավացի է, գուցե նրա գլուխը այդ պահին ցավում է կամ կինը կամ երեխան նրան բարկացրել են: Հազար ու մի պատճառ կարող է նա ունենալ` քեզանից խռովելու համար ու դրսի օգնությունը խնդրելու համար: Գնա հետը զրուցի, գնա հետը բանակցի, գնա սատկի ու չգիտեմ գլուխդ որ պատովը տուր սակայն տանկ ու ավիացիա երբեք մի հանի քո քաղաքացու դեմ, դա մեծագույն դավաճանություն է քո երկրի ու նրա ապագայի հանդեպ: Դու ստոր ես ու անարժան, որ փոխանակ լսելու քո քաղաքացուն, նրան կոտորելու հրաման ես արձակում:

Համլետ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին