Զարմանում եմ, որ էլ չեմ զարմանում, բայց երեկ զարմացա ու դրա վրա էլ եմ զարմանում, որ դեռ կարում եմ զարմանալ: Ուրեմն էրեգ նայում է «Շանթ»-ի X-factor-ի մի հաստված, որտեղ մի 16 տարեկան աղջնակ լավ երգումա (Ժյուրին տենց ասեց, ես քիչ եմ գլուխ հանում դրանից) ու որպես գնահատական Անդրեն ասումա. «Էն բարձր նոտաներա, տոլի գլխային, ինչա, այ դրանք մի քիչ ռիսկով վերցրա», բայց սրա մասին բան չեմ ասում խոսեմ, այլ... Ուզում եմ խոսեմ այն մասին, որ երբ հերթը հասավ Գլումովին, նա ասաց. «Ես Էմմի ու Անդրեի նման երաժշտական կրթություն չունեմ ու չեմ կարող ասել էն գլխամասին եսիմ ինչ նոտաների լավ վատ լինելու մասին (բառացի չեմ ցիտում էլի)»
ու հենց այս խոսքերից էլ իմ մոտ մի երկու հարց առաջացավ.
«Ի՞նչի երաժշտական մրցույթի երաժշտական ուսուցիչը երաժշտական լավ կրթություն չունի, եթե Գլումովը էդքան էլ լավ երաժշտական կրթություն չունի կարո՞ղ է նա այնտեղ նստած է, որ մասնակիցներին ռուսերեն սովորեցնի: Եթե չեմ սխալվում Գլումովն էլ իր թիմն է ունենալու ու ինչպե՞ս է նա պատրաստվում առանց համապատասխան կրթության կրթել մասնակիցներին և վերջապես. «Գլումովի` էտ մրցույթում մասնակցության իմա՞ստը»: