Լուրեր.com-ը գրում է․ «ԱՄՆ ում հայ համայնքի սրբատեղին միաժամանակ երկու ծայրահեղ հակառակ քարոզչություն է իրականացնում` եկեղեցու նկուղային հարկում տեղակայված ԲԻՆԳՈ ակումբի հաշվինու ինչպես տեղի հայերն են բնութագրում «այլանդակությունն ու նամուս- բարոյականությունը միասին ապրում են համակեցությամբ ու քարոզվում նույն հարկի տակ»։
Խոսքը Գլենդելի Սուրբ Աստվածածին հայոց առաքելական եկեղեցու մասին է, որի պարիսպների ճակատին համարյա գմբեթի խաչին հավասար Բինգոյի գովազդն է ճչում։
Եւ այս այլանդակությունը նկատում են բոլորը` Մայր Աթոռից բացի։
«Գլենդելի հայկական եկեղեցու նկուղային հարկում Բինգո են խաղարկում, խաղամոլների հավաքատեղի է դարձել, բարքեր են քարոզում եկեղեցու տարածքում։ Արդյոք սա թույլատրելի է համարում մեր Եկեղեցին, որ հանդուրժում է.չենք հասկանում, միթեւ հնարավոր չէ խուսափել այս բարքերի հետ համատեղելիությունից, ինչու է հանդուրժում մեր հոգեւորական իշխանությունը ցուցապաստառներով խաչի տակ խաղամոլության քարոզը, նույն հարկի տակ կազինոատիպ խաղատան առկայությունը եւ այդպիսով բարդ վիճակում դնում մեր հայկական ընտանիքներին, որոնք ամեն անգամ Եկեղեցու գարածք մտնելիս ստիպված են խույս տալ կամ երկար բացատրություն տալ երեխային բինգոյի խաղատան ու եկեղեցու նույն հարկի տակ լինելու մասինգ: Չիտենք ինչպես բացատրել եկեղեցու բակում կազինոատիպ խաղարկության ակումբի լինելու փաստը, ընդունելի է հոգեւորսկանության կողմից, ինչ են մտածում մեր հոգեւոր բարձրագույն իշխանության ներկայացուցիչները», -Լուրեր. com-ի հետ զրույցում վրդովված պատմում են Գլենդելի մեր հայրենակիցները, ովքեր խմբագրությանը նաեւ ուղարկել են լուսանկարներ։
Ամերիկաբնակ մեր հայրենակիցների մտահոգության համար Մայր Աթոռի հասարակայնության եւ լրատվության հետ կապի բաժնից հայտնեցին, որ մեկնաբանության համար Անթիլիասի կաթողիկոսարան է պետք դիմել, քանի որ այս եկեղեցին իրենց ենթակայությամբ գործողներից է, ուստի հարկ չհամարեցին թեմի փոխարեն իրենք արձագանքել։ Լուրեր.com-ին չհաջողվեց կապ հաստատել նույն եկեղեցու հոգեւոր սպասավորի հետ, հուսանք լուսանկարներով փաստված հրապարակումից հետո իրենք ` եկեղեցականները կշտապեն պարզաբանում տալ, թե ինչու եւ ինչ գնով է Բինգոն հայտնվել Եկեղեցու նկուղային հարկում եւ ինչ գնով է դարձել հանդուրժելու խաղամոլության գովազդն ու քարոզը թեմական իշխանությանը եւ հոգեւորականներին։
Ինչ գնով է դարձել հանդուրժելի խաղամոլությունը, խաղամոլության քարոզը` թեմական իշխանության և հոգևորականների համար»: