▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեմ,որ Աստված մեզ չի թողնի.Անի Քրիստի

Դիտեք նաև՝

Երգչուհի Անի Քրիստին իր ֆեյսբուքյան էջում անմոռուկով լուսանկար է հրապարակել ու գրառել.

Երբ դեռ 7 տարեկան էի, տատիկս առաջին երգը, որ սովորացրեց՝ «Կոտորածն անգութ» երգն էր: Երգեց, արտասվեց և պատմեց այն ամենն, ինչ լսել էր իր մորից և նրա նախնիներից: Չէի կարող այդ տարիքում զգալ և ապրել այն ամենն, ինչ երգի տողերն էին թելադրում, բայց հիշում եմ, որ ամեն անգամ այն երգելուց մարմնովս սարսուռ էր անցնում:

Այն կարծես երակներիս մեջ տանջված հայի անցյալն էր եփում: Այդ պահին սրտիս ցավը կարծես շաաատ վաղուց ծանոթ էր մարմնիս ու հոգուս: Անցան տարիներ և հիմա եմ հասկանում, որ հաջողությանս հասնելու պահին իմ առաջին երգերն էլի հայրենիքիս մասին էին, էլի տանջված և գաղթած հայի մասին, որի մասն ես եմ հիմա: Հասկանում եմ մի բան շաաատ ցավով, որ անցյալը էլ ետ չես բերի: Այն բոլոր անմեղ հոգիները, որոնք իրենց բնական մահով մահանալու հաճույքին էլ չարաժանացան, չեն կարող պայքարել արդարության համար: Նրանց փոխարեն պետք է անենք դա մենք: Թեկուզ լուռ, բայց հաստատուն քայլերով աշխարհին դեպի մեր ցավին խոնարհեցնելու օրվա ակնկալիքով: Սպասել ենք  100 տարի: Եթե պետքություն լինի, ևս այդքան էլ կսպասենք: Բայց ես համոզված եմ և գիտեմ, որ Աստված մեզ չի թողնի…

Իսկ այն  անաստվածներին դեռ եթե ոչ այս հողում, ապա հեռու մի շատ հեռու տեղ Դատաստանն է սպասում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին