Կռիվ. ՊՊԾ աշխատակիցը սեռական բնույթի հայհոյանքեր է հնչեցնում գվարդիայի ոստիկանի հասցեին. Լրագրող Լիա Սարգսյանն է գրում՝նաև տեսանյութ ներկայացնելով
««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր Բաղրամյան մետրոյի հարակից տարածքում՝ նախագահական նստավայրի մոտ, միջադեպ է տեղի ունեցել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի և Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցների միջև։
ՊՊԾ աշխատակիցներից մեկը հանրային վայրում, բազմաթիվ ոստիկանների ներկայությամբ, սեռական բնույթի վիրավորական արտահայտություններով դիմել է գվարդիայի ոստիկաններից մեկին։ «Իշխանությանը» պատմեցին, որ վեճը ծագել է այն բանից հետո, երբ ՊՊԾ աշխատակիցը կտրուկ և վիրավորական տոնով պահանջել է ճանապարհ տալ իրեն։ Երբ գվարդիայի ծառայողը նշել է, որ տվյալ ուղղությամբ անցնել հնարավոր չէ, ՊՊԾ աշխատակիցը կորցրել է ինքնատիրապետումը և սկսել է հայհոյել:
Միջադեպը մասամբ արձանագրված է նաև MediaHub-ի հրապարակած տեսանյութում։
Ներքին գործերի նախարարությունից հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը»,-գրում է Լիա Սարգսյանը։


