Թատերագետ Նաիրա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս նկարը տեսա, հիշեցի, որ 1922 թ. Կոստան Զարյանի առաջարկությամբ ու երկար բանակցություններից հետո, Ֆլորենցիայի քաղաքապետարանը որոշում է Միքելանջելոյի «Դավիթը» պատճենել իրական ու բնական մեծությամբ և նվիրել Երևան քաղաքին:
Սակայն, մեծ հայի ցանկություններն ու ծրագրերն անկատար են մնում՝ քաղաքական հանգամանքներից ելնելով: Խորհրդային Հայաստանը չի ընդունում նվերը...