▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեի, թե Առաջին Հանրապետությունը դրախտավայր է եղել, հետո հասկացա, որ այդպես չէր. Ռիչարդ Հովհաննիսյան

 

 

«Երբ մանուկ էի կամ երիտասարդ էի և նոր էի հետաքրքրված այս ամենով, կարծում էի, որ Առաջին Հանրապետությունը դրախտավայր է եղել, ունեին պետություն, դրոշ: Հետո հասկացա, որ իրականությունը բոլորովին տարբեր է, դրախտավայր չէր, շատ դժվար պայմաններ էին Առաջին Հանրապետությունում, սկսել էին վերելք ապրել միայն խորհրդայնացվելուց հետո: Ամեն ինչ նոր էր սկսվում, և  Առաջին Հանրապետությունը փայլուն ապագա պետք է ունենար, եթե գոյատևեր և պետություններն իրենց խոստումը կատարեին: Եթե համեմատություններ կատարենք Երրորդ Հանրապետության հետ, ապա Առաջին Հանրապետությունը սկսեց 0-ից, իսկ Երրորդի դեպքում սկսեցին բարձր տնտեսությամբ, բայց իջացրին 0-ի, բայց հիմա արդեն կբարձրանա»,- Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում ասել է պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Ռիչարդ Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն. Լոնդոնից Սևեր, փետրվար-օգոստոս, 1920» և « Հայաստանի Հանրապետություն. Սալի և մանգաղի միջև. Մասնատում և խորհրդայնացում» «Հայաստանի Հանրապետություն» աշխատությունների հեղինակն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին