▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեի իմ մարդն ես, պարզվեց տարվա մարդն ես... «Տարվա մարդիկ» արդեն հայտնի են

2013 թվականի տարվա մարդկանց անուններն արդեն հայտնի են: Երեկ «Jose» համալիրում տեղի է ունեցել LUXURY GROUP-ի կողմից կազմակերպած իր տեսակի մեջ եզակի 50 անվանակարգերով «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխությունը:

Դեռ ամիսներ առաջ Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում Լuxury ամսագրի հիմնադիր Էռնեստո Մարկոն ասել էր, որ այս տարի իրենք պետք է անպայման անցկացնեն «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխությունը: Խոստմանը հավատարիմ մնալով` «Տարվա մարդիկ» նախագծի հեղինակ Էռնեստո Մարկոն, երեկ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս մրցանակաբաշխությունը նախորդներից տարբերվում է բաց, առցանց քվեարկությամբ և  մասշտաբայնությամբ:

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է նաև LUXURY GROUP-ի PR (հասարակական կապեր) բաժնի ղեկավար Մարիաննա Միրզոյանի հետ` «Տարվա մարդիկ» նախագծի նախապատրաստական աշխատանքների մասին. 

«Արդեն մի քանի ամիս է, ինչ LUXURY GROUP-ն ամենայն լրջությամբ պատրաստվում էր այս մասշտաբային նախագծին, որպեսզի արդար  ձևով ընտրվեին 50 անվանակարգերի հավակնորդները: Ամենայն ուշադրությամբ հետևում էինք 2013 թվ-ի արվեստի, գիտության, մշակույթի ոլորտի ամենավառ ներկայացուցիչների աշխատանքներին, ինչպես նաև դիմել էինք  տարբեր նախարարություններ` նրանցից այս կամ այն բնագավառի մարդկանց մասին համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով: Որից հետո սկսվել էր առցանց քվեարկությունը: Պետք է նշեմ, որ քվեարկում էին ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից և սպասվածից ավելի շատ: Իսկ նպատակը գիտության, արվեստի, մշակույթի ներկայացուցիչների աշխատանքները գնահատելը  և նրանց  «Տարվա մարդ» բարձրագույն կոչմանն արժանացնելն է»:

Նշենք, որ  առցանց  քվեարկությունը  տևել  է ուղիղ  երկու շաբաթ, իսկ երեկ բուն մրցանակաբաշխությանը ներկա են եղել 50 անվանակարցերում հաղթանակած արվեստի, գիտության, գործարար աշխարհի ներկայացուցիչները և ոչ միայն: Երեկոյի ընթացքում, հանդիսավարներ Սոս Ջանիբեկյանը և Արփինե Գաբրիելյանը մեկ առ մեկ ներկայացրել են բոլոր անվանակարգերը և դրանց հաղթողներին:

«Ինձ համար շատ կարևոր էր, որ տվյալ մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվում են հենց մարդկանց կողմից: Երբ հասկանում ես, որ քեզ համար քվեարկում է այն մարդը, ով քո հաճախորդն է, ուրեմն դու արժանի ես տվյալ մրցանակին: Պետք է նշեմ, որ հավատում էի, որ կարժանանամ մրցանակի, որովհետև ոչ թե այդքան լավն եմ, այլ ուղղակի շատ  աշխատանք էի կատարել»,-Asekose.am-ին ասաց «Տարվա դիզայներ» անվանակարգում հաղթած Ֆաինա Հարությունյանը:

Ի տարբերություն  Ֆաինա Հարությունի «Տարվա գովազդային դեմք»  դարձած Գարիկ Պապոյանը Asekose.am-ին ասաց, որ հաղթանակն իր համար անսպասելի էր.

«Համոզված չեմ եղել, որ կհաղթեմ, որովհետև մրցում էի շատ լուրջ մարդկանց հետ: Ակնկալիքներս այդքան մեծ չէին, առավել ևս որ հաղթել եմ ոչ հումորային անվանակարգում: Թեև հումորային անվանակարգում ներկայացված չլինելով` նկատել եմ, որ այնտեղ ևս ուժեղ մասնակիցներ էին մրցում»: 

Asekose.am-ի թղթակցի հետ մրցակիցների մասին խոսեց նաև «Տարվա Էստրադային երգիչ» մրցանակին արժանացած Էրիկը.

«Այս անվանակարգում ներկայացված էի հրաշալի երգիչների հետ, ովքեր ոչ պակաս արժանի են այս մրցնակին: Մասնավորապես Արսեն Սաֆարյանը և Հայկոն: Արսենը հրաշալի մենահամերգով է հանդես եկել, իսկ Հայկոյի ձայնասկավառակն անձամբ լսում եմ մեքենայիս մեջ, ինչպես նաև Մհերը, ում ձայնի մասին ավելորդ է խոսելը: Այս հաղթանակը բոլորինս է»:

«Այս տեսակ մրցանակաբաշխությունների կարիքն իսկապես կա, որովհետև արտիստները պետք է լինեն ուշադրության կենտրոնում, ինչպես նաև նմանատիպ միջոցառումների շնորհիվ մենք մեզ լավ ենք զգում և մասնակցում ենք դրանց: Առավել  հետաքրքիր է, երբ այդ քվեարկությունը բաց է լինում և կարողանում ես հետևել մեկ-երկու ձայնի տարբերությանը: Asekose.am-ի թղթակցին ասաց «Տարվա Էստրադային երգչուհի» դարձած Էմմին

Նշենք, որ «Տարվա հաղորդավար» մրցանակը ստանալիս բավական ինքնատիպ շնորհակալական խոսքով հանդես եկավ Արմեն Դուլյանը.

«Երեկ կինս ինձ ասած, որ թե գիտեր ես իր մարդն եմ, բայց պարզվեց տարվա մարդն եմ»:

Ստորև ներկայացնում ենք  «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխության դափնեկիրներին.

Տարվա  ԲԱԼԵՏԻ ԴԵՐԱՍԱՆ  -  Սևակ Ավետիսյան                

Տարվա ԲԱԼԵՏԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ - Մերի Հովհաննիսյան                         

Տարվա ԲԱՆԿԻՐ- Ստեփան Գիշյան       

Տարվա ԲԱՐԵՐԱՐ- Ռալֆ Յիրիկյան                                 

Տարվա  ԲԺԻՇԿ- Վահե Տեր-Մինասյան                                    

Տարվա   ԲՆԱՊԱՀՊԱՆ- Եղյա Ներսիսյան         

Տարվա   ԳԵՂԱՆԿԱՐԻՉ- Դավիթ Մինասյան                                         

Տարվա   ԳԻՆԵԳՈՐԾ- Վարդան Վարդանյան                                  

Տարվա   ԳԻՏՆԱԿԱՆ- Գոհար Մկրտչյան                                          

Տարվա ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԴԵՄՔ- Գարիկ Պապոյան                                          

Տարվա   ԳՈՐԾԱՐԱՐ- Հրանտ Վարդանյան  

Տարվա   ԳՈՐԾԱՐԱՐ ԿԻՆ- Շուշանիկ Արևշատյան                                    

Տարվա   ԳՐՈՂ- Կարինե Խոդիկյան  

Տարվա ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺԻՇՏ- Էդուարդ Թոփչյան                                                                             

Տարվա   ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂ-Սերգեյ Խաչատրյան    

Տարվա ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԿԱՏԱՐՈՂ- Անահիտ Մխիթարյան                                             

Տարվա   ԴԻԶԱՅՆԵՐ- Ֆաինա Հարությունյան  

Տարվա   ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ- The Beautified  Project 

Տարվա   ԶԱՐԴԱԳՈՐԾ- Արթուր Գասպարյան 

Տարվա   ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ԵՐԳԻՉ- Էրիկ

Տարվա   ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ- Էմմի

Տարվա   ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ- Նարեկ Դուրյան                                          

Տարվա  ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՍԱՆ- Նարեկ Դուրյան                                  

Տարվա   ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ- Լիլի Էլբակյան    

Տարվա   ԹԱՐԳՄԱՆԻՉ- Զավեն Բոյաջյան    

Տարվա   ԻՐԱՎԱԲԱՆ -  Ռուբեն Հակոբյան

Տարվա   ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ- Սամվել Սևադա 

Տարվա   ԼՐԱԳՐՈՂ- Տիգրան Զարեյան                                          

Տարվա   ԿԻՆՈԴԵՐԱՍԱՆ- Միքայել Պողոսյան 

Տարվա  ԿԻՆՈԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ- Թամարա Պետրոսյան                                   

Տարվա   ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ- Վիգեն Չալդրանյանը

Տարվա   ԿՈՄՊՈԶԻՏՈՐ- Տիգրան Մանսուրյան

Տարվա   ՀԱՂՈՐԴԱՎԱՐ- Արմեն Դուլյան                                             

Տարվա    ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ- Նազենի Հովհաննիսյան

Տարվա    ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁ- Լևոն Արոնյանը

Տարվա    ՀԵՂԻՆԱԿ ԿԱՏԱՐՈՂ- Ռուբեն Հախվերդյան                                   

Տարվա    ՀՈՒՄՈՐԻՍՏ- Արամ mp3 

Տարվա    ՃԱՐՏԱՐԱՊԵՏ- Արթուր Մեսչյան                                              

Տարվա    ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ - Արթուր Գևորգյան

Տարվա    ՄԱՐԶԻԿ- Հենրիկ Մխիթարյան

Տարվա    ՄԵԴԻԱԴԵՄՔ- Կամո Թովմասյան

Տարվա    ՄԵԿԵՆԱՍ – Վալերի Մեջլումյան

Տարվա    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ Հենրիկ Էդոյան                               

Տարվա    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ- Սիրո կամուրջ

Տարվա    ՄՈԴԵԼ- Աննա Գրիգորյան

Տարվա    ՇԱԽՄԱՏԻՍՏ- Լևոն Արոնյան

Տարվա    ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹ- Ծովինար Զիլավյան      

Տարվա    ՊՐՈԴՅՈՒՍԵՐ- Արման Ծատուրյան      

Տարվա     ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՌԵԺԻՍՈՐ- Ժոռ Մելոյան

Տարվա     ՖՈՒՏԲՈԼԻՍՏ- Հենրիկ Մխիթարյան 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհվել է  հատուկ մրցանակ` Երևան քաղաքի զարգացման գործընթացում մեծ ներդրում ունենալու համար: 

 Նշենք, որ «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխության հովանավորներն էին ` «Galatea էստետիկ բժշկության կենտրոն»-ը, «Luxe» խանութների ցանցը, «Rivoli de luxe» խանութ սրահը, «Burberry» խանութ սրահը, «Ermenegildo Zegna» խանութ սրահը, «May Star» կոսմետիկայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, «Ti Amo» ոսկերչական ընկերությունը, Իսպանական «Majorica» մարգարտյա զարդերի խանութ սրահը, «Eton» խանութ սրահը, «Kerbedanz» շվեցարական ժամագործական ընկերությունը և «Muran» ավտոմոբիլային ընկերությունը:

Ինչպես նշեցինք, երեկոն կայացել է  «Jose»  ռեստորանային համալիրում, որն էլ հանդիսանում էր միջոցառման գլխավոր գործընկերը:

Մոդելների հագուստը տրամադրել էր դիզայներ Ֆաինա Հարությունյանը, իսկ արտաքին տեսքն ապահովել էր «Ագա Քանքանյան իմիջ ստուդիո»-ն:

Աղբողջական ֆոտոշարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին