Սիրելի ընկերներ, 31 մայիսին գրածս հոդվածը բավականին իրարանցում է առաջացրել ընթերցողների շրջանակում: Խորապես ցավում և ափսոսանք եմ ապրում դրա համար: Որոշ պարագաներում, երբ զգացմունքայնությունն իշխող է լինում տրամաբանության վրա, շարադրանքիդ արտահայտությունները երբեմն ունենում են սպրդումներ. ավելի ուշ ես անդրադառնում, որ հոգևորականի համար դրանք կարող են ոչ հարիր և անպատշաճ նկատվել:
Սողոմոն իմաստունն ասում էր. «ով է այն մարդը, որ ապրում է և սխալներ չի գործում»: Ահա այսօր այս գիտակցությունն է ստիպում տկարիս ներողություն հայցել իմ այն ընկերներից, որոնց վիրավորել են շարադրածս արտահայտությունները:
Մնամ միշտ ձեր հավատարիմ բարեկամ և հայոց ազգային արժեքների պաշտպան:
Հիշեցնենք, որ Կոմիտաս վարդապետ Հովնանյանն անդրադառնալով դերասանուհի Մարիամ Մելիքյանի աղմկահարույց լուսանկարներին`գրել էր. «Նայում ես այս նկարին և ակամայից մտաբերում ես անեկդոտի տողերը «այ ճմրթված նստատեղդ ցույց տալուց առաջ գոնե արդուկեիր»: