«Միսս տիեզերք 2009» ճանաչված Ստեֆանիա Ֆերնանդեսը կեղտոտ և արյունոտված դեմքով ու ձեռքերով լուսանկարներ է հրապարակել: Այդ ձևով գեղեցկուհին փորձել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել վերջերս Վենեսուելայում կայացած հակակառավարական ցույցերի ժամանակ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությանը: Իսկ հաստ պարանով կապկպած բերանն էլ խորհրդանշում է Վենեսուելայում խոսքի ազատության սահմանափակումը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վենեսուելայում հակակառավարական ցույցի ժամանակ սպանվել է գեղեցկության մրցույթի մասնակից 22-ամյա մոդել Հենեզիս Կարմոնան: Վերջինս մահացել է փողոցում` հրազենային վնասվածքից: