▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում ամուսինն իր կնոջը խմբակային սեռական շահագործման է ենթարկել. 1in.am

1in.am-ը գրում է, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ սկսվում է Մ. Ե.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 33-ամյա Մ.-ն իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը շահագործելու դիտավորությամբ, «չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով» համոզել է կնոջը, որ սեռական հարաբերություններ ունենան երեքով՝ իրենց անկողին «հրավիրելով» ևս մի տղամարդու:

Մ.-ն կնոջը նաև նյութապես է փորձել շահագրգռել՝ ասելով, թե «հրավիրված» տղամարդը խմբակային սեքսի համար կվճարի իրենց:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Մ.-ն շուրջ երկու ամիս համոզել է կնոջը, կորզել է նրա համաձայնությունը:

2010 թվականի կեսերին Երևանի Զաքյան փողոցում գործող «Աստորիա» հյուրանոցում Մ.-ն կազմակերպել է իր, կնոջ ու ինտերնետային կայքի միջոցով ծանոթացած ոմն Ակայի ինտիմ հանդիպումը:

Խմբակային սեքսը կայացել է: «Ական» վճարել է 20 հազար դրամ:
Այս եռյակ հանդիպումից հետո կինը հրաժարվել է հետագայում մասնակցել խմբակային սեքս անելու՝ ամուսնու նախասիրությանը:
Սակայն Մ.-ն, ըստ մեղադրանքի, կնոջը սեռական շահագործման ենթարկելու հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, նրա կողմից արդեն մեկ անգամ խմբակային սեքսին մասնակցած լինելու փաստը որպես արատավորող տեղեկություն՝ տարածելու, նշված հանգամանքը շահարկելով՝ կնոջը մայրական իրավունքից զրկելու հարց բարձրացնելու սպառնալիքներով, այդ առումով կնոջ խոցելիությունն օգտագործելով, առանձին դեպքերում նաև կնոջ առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծելով՝ 2010 թվականի վերջերից մինչև 2013 թվականի հունիս ամիսը կնոջը ենթարկել է պոռնկության շահագործման:

Ոչ միայն «սեռական գերհաճույք», այլև նյութական օգուտներ ստանալու նպատակով Մ.-ն պարբերաբար, ընդհանուրը՝ մոտ 20 դեպքով կնոջը ստիպողաբար ներգրավել է համացանցի «Օդնոկլասնիկի» և այլ կայքերով ծանոթացած օգտատեր մի խումբ տղամարդկանց, նրանց ընկերուհիների մասնակցությամբ խմբակային սեռական հարաբերություններին:

«Հրավիրյալների» վճարած գումարները Մ.-ն տնօրինել է իր հայեցողությամբ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին