▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքի մարզպետը սովորում է գոյություն չունեցող բուհում

Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետ, Կարեն Սարգսյանի կենսագրության մեջ, որը տեղադրված է մարզպետարանի կայքում, նշված է, որ նա 2016թ.-ին ընդունվել է ոչ պետական՝ Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը, որտեղ սովորում է մինչ օրս: Ըստ մամուլի տեղեկությունների, նման բուհ վաղուց չի գործում, վերջին ստուգման ժամանակ այդ բուհում պետական ​​հավատարմագրման հետ կապված խնդիրներ էին հայտնաբերվել, և բուհը զրկվել է պետական ​​հավատարմագրումից: Ի դեպ, երբ փորձում ես մուտք գործել չգործող բուհի www.moiup.ru կայք, առցանց կազինո է բացվում:

«Առավոտ»-ը Գեղարքունիքի մարզպետից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է մինչ օրս՝ արդեն 8 տարի, սովորում մի բուհում, որը վաղուց չի գործում, այդ մասին նաև մամուլում տեղեկություններ կան: «Գոյություն չունի՞, ես չեմ տեսել»,-ասել է մարզպետը:
«Մեր դիտարկմանը` փաստորեն չի սովորում և չի էլ ավարտել գոյություն չունեցող բուհը, Կարեն Սարգսյանը հետևյալ կերպ է արձագանքել. «Ես արդեն ունեմ բարձրագույն կրթություն, առաջին իմ կրթությունն է բարձրագույն, ավարտել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը»: Իսկ երկրորդ բուհը՝ նորից պնդեցինք մենք, չէ՞ որ այն գոյություն չունի, բայց նշված է ձեր կենսագրության մեջ: «Երկրորդը չեմ ավարտել, մնացել է թերի, ու ճիշտն ասած, չեմ հետաքրքրվել՝ արդեն 3 տարի է: Կարծում եմ, ոչ մի խնդիր չի առաջանա, ես բարձրագույն կրթություն ունեմ, և դա իմ երկրորդ բարձրագույն կրթությունն էր»,- ասաց մարզական լրագրողի որակավորմամբ Գեղարքունիքի մարզպետը»,- գրում է աղբյուրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին