▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել

Թարմացում․ ՀՀ ՊՆ. Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Թարմացում․ Այսօր հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։
Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։
 

***

«ԱրմԼուր»-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել։

«Մեր զանգերը ՊՆ մնացին անպատասխան»,- գրել է լրատվամիջոցը։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին