Երգչուհի Ռիհաննան վեճի մեջ է բռնվել հոլիվուդյան դերասան Չարլի Շինի հետ այն բանից հետո, Ռիռին հրաժարվել է ծանոթանալ նրա ընկերուհու` պոռնո աստղ Բրետ Ռոսսիի հետ:
Ռիհաննան և Շինը հայտնվել են նույն ռեստորանում, որտեղ Բրետ Ռոսսին տոնել է իր ծննդյան տարեդարձը: Պարզվել է, որ վերջինս Ռիհաննայի մեծ երկրպագուն է. նա ցանկացել է ծանոթանալ և շփֆել երգչուհու հետ: Այն բանից հետո, երբ Չարլին նամակի միջոցով տեղեկացրել է Ռիհաննային, որ իր սիրելին ցանկանում է ծանոթանալ նրա հետ, Ռիհաննան մերժել է նրանց` չցանկանալով պապպարացիական լուսանկարներում հայտնվել նրա հետ միասին:
«Նա առաջարկեց շփվել հաջորդ անգամ: Նման զուգադիպությունն անհնարին է: Ես ինչ-որ արտասովոր բան չէի խնդրում: Դե կներեք, որ մենք այդքան զիլ չենք, որ արքայադուստրը` ավելի ճիշտ գեղացի հիմարը, շփվի մեզ հետ» ,- ասել է դերասանը:
«Կտեսնվենք, երբ ընկնես դեպի ներքև: Չանայած ոչ, պետք չէ: Կարծում եմ, որ այդ դժբախտ 84 վայրկյանները քեզ պետք են եղել, որպեսզի կարողանաս ուղղել քո հիմար կեղծամը: Ահա քեզ իմ խորհուրդը` եթե չես ցանկանում, որպեսզի քեզ անհանգստացնեն, ապա մի դուրս արի տնից» ,- իր խոսքը եզրափակել է Շարլի Շինը: