▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեւորգ Ղազարյանը կես տարվա պայմանագիր է կնքել հունական «Կերկիրայի» հետ

 Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի հունական«Կերկիրա» ակումբու: Հունական ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ  26-ամյա ֆուտբոլիստի հետ վեց ամսվա պայմանագիր է կնքվել:

Հիշեցնենք, որ երեկ հունական «Օլիմպիակոսը» հայտարարել էր Գեւորգ Ղազարյանի հետ պայմանագիրը խզելու մասին:

Ընթացիկ առաջնությունում 20 տուրից հետո «Կերկիրան» վաստակած 25 միավորով 10-րդ տեղում է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին