Ռուսական sport-express-ը գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգ»-ի հարձակվող Գեւորգ Ղազարյանը կարող է տեղափոխվել Հունաստանի գործող չեմպիոն «Օլիմպիակոս»:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ հայ հարձակվողը պայմանագիր կստորագրի Պերմի «Ամկար»-ի հետ: Ղազարյանն Ուկրաինայի ավարտված առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման ու խփել մեկ գոլ: