▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեւորգ Մհերյանի սպանության գործը «լուրջ ձեւով առաջ է գնում».«Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, առ այսօր պայքարում է որդու սպանության գործը բացահայտելու համար:

«Ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս հայտնեց, որ չնայած գործից չի խոսվում, բայց քննությունը կասեցված չէ, ակտիվ քննություն է վարվում. «Գործի քննությունը կասեցված չի, սառեցված չի։ Գլխավոր դատախազի անձը կարեւոր չի, բայց Արթուր Դավթյանը բավական լուրջ մոտեցում է ցույց տալիս գործին:

Մի քիչ խառը իրավիճակ է, բայց ես զգում եմ, որ գործը բավականին լուրջ ձեւով առաջ է գնում, եւ կարող է նոր տարուց հետո մի բան լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին