▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայի նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում մասնակցելով Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915 թ հայկական ջարդերը կոչեց «Ցեղասապանություն»:

«Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է «սարսափելի ձեւով»: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,-ասել է Յոահիմ Գաուկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծ, որտեղ հիմնավորվում է, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ջարդերը ենթակա են կոչվելու «ցեղասպանություն»:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին