▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գերեզմանից «կոպիա» արված հուշարձան». Ն. Սարգսյանը Միկոյանի արձանի մասին.galatv.am

galatv.am-ը գրում է. «Ես չեմ կարծում, որ այսօր Երևանում թիվ մեկ խնդիրը հենց Միկոյանի արձանը տեղադրել էր: Սակայն մենք Հայաստանում ենք ապրում… օրինակ հիմա Քոչինյանի արձանը դրվեց, և ես ակտիվ մասնակցել եմ դրա տեղադրմանը, որովհետև Հայաստանի Խորհրդային շրջանի պետական գործիչներից մեկն էր: Դա էլ է մեր պատմությունը: Գույները երկու տեսակ չեն լինում` կա՛մ սև, կա՛մ սպիտակ»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կո՞ղմ է, որ տեղադրվի Ա. Միկոյանի արձանը: Նրա խոսքերով՝ Միկոյանի արձանի տեղադրման հարցով կառավարությունը մինչ օրս չի ունեցել որևէ գործառույթ և, ըստ օրենսդրության, չունի, սակայն ինքը ծանոթ է խնդրին:
«Դեռևս 2-3 ամիս առաջ ճարտարապետն ինձ ցույց է տվել էսքիզը և տարածքը, որտեղ պետք է տեղադրվի: Ինձ հետաքրքիր է դրա գեղարվեստական մասը: Ես ասել եմ գլխավոր ճարտարապետին, որ լավ կլինի այն տեղադրել շենքի տակ, ոչ թե բուլվարի մեջտեղում, քանի որ դա, ըստ էության, գերեզմանից «կոպիա» արված հուշարձան է: Կարծում եմ` ինքն այդպես էլ կանի»,- նշել է Ն. Սարգսյանը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին