«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը, որին ներկա է գտնվել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Տեսչական բարեփոխումների գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին խիստ նախազգուշացվել է՝ պրոցեսը «չքնեցնել» ու արագ առաջ տանել։ Արդեն մի քանի օր է՝ գերատեսչությունների տեսչական կոլեկտիվներում խուճապ է, բարեփոխումները նաեւ օպտիմալացում են ենթադրում, հետեւաբար՝ կրճատումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։