Տեղեկացրել էինք, որ Կարագանդայի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարող է տեղափոխվել «Այնտրախտ Բրաունշվեյգ»:
«Այնտրախտի» մենեջեր Մարկ Արնոլդն էլ ավելի ուշ բացահայտել էր Ղազարյանի փորձաշրջանի մանրամասները` նշելով. «Մինչ հավաքի մեկնելը երեք մարզում ենք անցկացնելու և դրանց ընթացքում ուսումնասիրելու ենք Ղազարյանի մարզական և մարդկային որակները, իսկ հետո որոշում կկայացնենք»:
braunschweigheute.de-ն գրել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ով Բրաունշվայգի «Այնտրախտում» փորձաշրջան է անցնում, թիմի կազմում իր առաջին մարզումն է անցկացրել:
Այս մասին ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ