|
«Հրապարակ»-ը գրում է. ««Ոտքս դրել եմ մեր սահմանին, չեմ հավատացել, որ արդեն իմ երկրում եմ: Հույսս կորցրել էի, չէի պատկերացնում, որ մի օր կվերադառնամ, բայց ստացվեց։ Ինձ համար անսպասելի էր, չնայած որ ինձ ասում էին, որ շուտով տուն ես գնալու։ Վերջին ժամանակները շատ նյարդային էի դարձել, ինձ եկան ասացին, որ շուտով տուն ես գնալու, հանգիստ եղիր։ Մեկը կար` 2025-ի դեկտեմբերի 26-ին եկավ, ասաց, որ քեզ հույս եմ բերել, շուտով տուն ես գնալու, ասաց՝ որ հունվարին գնացիր, էնտեղից կասես, որ էն մարդը, որ եկել հույս էր տվել դեկտեմբերի 26-ին, ողջույններ եմ ուղարկում։ Հիմա ես եկա տուն հասա ու ողջույններ եմ հղում իրեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ադրբեջանական գերությունից օրեր առաջ վերադարձած Գևորգ Սուջյանը։ Դիտեք նաև՝ |
Գևորգ Սուջյանը պատգամավորության թեկնածո՞ւ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


