«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի ղեկավարծ հանձնաժողովի նիստին մշտապես չեն ներկայանում գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, իսկ ժամանակ առ ժամանակ ներկա չէ նաեւ Քեթրինի Միհրանը՝ Միհրան Պողոսյանը: Այսօր այս պատգամավորներից զատ չկային նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Վահան Կարապետյանը եւ Արթուր Մանուկյանը, իսկ «Ելք»-ից բացակա էր Սասուն Միքայելյանը:
Տեղեկություններ կան, որ Նահապետյանը չի կարողանում գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին պարտադրել ներկայանալ նիստերին: Մի առիթով էլ գեներալները Նահապետյանին երեսով են տվել բանակում չճառայելու համար:
Այսօր այս տեղեկությունը Նահապետյանից ճշտել չհաջողվեց, քանի որ նա լրագրողներին հայտարարեց, որ հարցազրույց չի տալու, պատասխանելու է մեկ հարցի,որը վերաբերում էր տարկետման խնդրին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում