Գեներալի ուսադիր եք տվել նրանց, որոնք առաջնագիծ են հանձնել թշնամուն․ Դանիելյանի հարցը Փաշինյանին
***
«Ինչ տեսակի հատուկ ծառայություն կա, ԱԺ-ում է` էլ վադալազ, էլ փրկարար, աղետի գոտում մարդ չեն թողել, հրշեջներին անգամ բերել են, սենյակս բացեցի, 5 հատ մասկով մարդ դուրս եկավ, վախում են, վախում, ԱԺ-ի ներսն ամբողջը թիկնապահներ են, մենակ իմ նստելու տեղը մարդ չկար: Ոչ մի մարզում ոստիկան չի մնացել, հանցագործությունների քանակը խեղդում է, ոստիկանական բաժանմունքներում մարդ չի մնացել, այս վախերով մինչև ե՞րբ պիտի առաջնորդվի, է՞ս ա իրա պատկերացրած իրական Հայաստանը: Աղետի գոտում մարդ չկա, սահմանին զինվոր չկա, ոստիկանական բաժանմունքում մարդ չկա, բոլորն իրեն են պաշտպանում: Էս մարդկանց ի՞նչ է սարքել»,- ԱԺ-ի դիմաց ցուցարարների հետ զրույցում ասաց Գառնիկ Դանիելյանը: «Ինչ հարց տալիս ես, ասում ա` շատ լավ հարց էր, բայց փոխանակ պատասխանի, գոռում ա, ադեկվատ չի էս մարդը, գոռում ա ու գոռում»,- հավելեց նա: |
Դիտեք նաև՝
«Կառավարության խոստացած բարեկիրթ ոստիկանների փոխարեն մենք տեսնում ենք խոշտանգող գազանների մի հավաքածու»,- ԱԺ-ում ասաց Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան ընդհատեց` էդ բառերով մեր ոստիկաններին մի վիրավորեք, ես թույլ չեմ տա:
Մինասյանը շարունակեց. «Քիչ առաջ ես լսում էի ծափողջյուններ ոստիկանների հասցեին, որոնք ավիրում, ոտնատակ էին տալիս մարդկանց: Նիկոլ Փաշինյանը, որ 2008-ին փառավորվում էր ոստիկաններին ծեծելուց, հիմա քրիստոնեաբար հանդուրժում ու շնորհակալություն է հայտնում, ինչի՞ համար, ծեծելո՞ւ, խոշտանգելո՞ւ: 8,5 միլիարդ դրամ էդ համակարգին մի տարում պարգևավճար եք տվել, որոնց մեծ մասը կարգին ոստիկաններին չի էլ հասել»:
Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը. «Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ես ինչքան հարվածներ եմ ստացել ոստիկաններից, իմ աչքի տակը սևացել է, բայց ես վարչապետ դառնալուց հետո չեմ գնացել այդ դեպքերի հետևից: Ոստիկանը դրանով իր գործն է անում և այո, սկզբունքային ոստիկաններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան»: