▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալը գերագնահատել է իր հնարավորությունները

«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը... այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի»,-շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօր մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը ու լրագրողները նկատել են, որ ազգընտիրները շարունակում են՝ գրանցվելուց հետո, «թռնել» նիստերի դահլիճից:
Դահլիճը լքող գեներալ Մանվել Գրիգորյանն, օրինակ, լրագրողին ասել է. «Այ տղա, լքող ըլնի, հետևին ձեռ կտամ: Ամոթ չես անում, գետի'նը մտնես, տենց հարց ես տալիս»:
Կարծում եմ՝ գեներալը մի քիչ գերագնահատել է իր հնարավորությունները, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէ «ձեռ տալ» այդքան «թռնողի հետևի»:
Հատկապես որ՝ մեր երեսփոխաններից ոմանք մեծ հաճույքով իրենց «հետևը» բացող են....
Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին