▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազպրոմ Արմենիայի» հանցավոր և ամենաուղղակի կերպով ՀՀ ազգային շահին խփող գործունեության սխեման

Իրականում «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏ»-ի, այժմ արդեն` «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ի հանցավոր և ամենաուղղակի կերպով ՀՀ ազգային շահին խփող գործունեության սխեման հետևայլն է.
Ռուսական ГАЗПРOM ընկերությունը վերջերս գնեց ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏԻ վերջին 20% բվաժնետոմսերը, և հետևաբար այժմ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» կոչվածը` դա հենց նույն ГАЗПРОМ ընկերությունն է: Հենց էստեղ էլ ծագում է առաջին տրամաբանական հարցը.
ՌՈՒՍԱԿԱՆ ГАЗПРОМ-ը 1000խ/մ ԳԱԶԸ 189 ամն դոլլարով ՈՒ՞Մ Է ՎԱՃԱՌՈՒՄ: 
Պատասխանը` ԻՆՔՆ ԻՐԵՆ: 
Սա ԱԲՍՈՒՐԴ համար մեկն էր: Անցնենք երկրորդին.
Այդ ի՞նչ բարդ մաթեմատիկական և տնտեսագիտական հաշվարկների շնորհիվ է, որ ԳԱԶՊՐՈՄԻՑ-ԳԱԶՊՐՈՄ 189 ամն դոլլարով մուտք գործող գազը, մեզ` ՀՀ քաղաքացիներիս է հասնում 380 ամն դոլլարով:
Պատասխանը` նայեք «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության տնօրինության, աշխատավարձերի չափերը, նրանց առանձնատները, մեքենաները և այլն(ու ես դեռ չեմ խոսում ներքին հաշվապահական մախինացիաների մասին):
ԵՎ վերջապես, այդ ինչպե՞ս է ստացվում որ, մեզ ՀՀ քաղաքացիներիս ԱՊՀ տարածքում ամենաթանկ խ/մ ի համար 156 դրամով վաճառվող գազը ոչ ճնշման, և ոչ էլ` կալորիականության առումով չի համապատասխանում ոչ մի ԳԱԶՊՐՈՄՅԱՆ ստանդարտների: Վառարաններն ու անհատական ջեռուցման համակարգերը չեն տաքացնում ինչպես հարկն է, իսկ այս ձմեռ շատերի մոտ նաև շարքից դուրս են գալիս:
Պատասխան` Ռուսաստանից Հայաստան մուտք է գործում X քանակությամբ բարձր կալորիականության «կապույտ վառելիք»: Մուտք գործելով ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ և ելնելով վերջինիս խողովակաշարերով մեզ` ՀՀ քաղաքացիներիս հասնում է այդ նույն X քանակության գազը, սակայն շատ ավելի ցածր կալորիականությամբ, քան այն եղել է ի սկզբանե իր տրանզիտային վիճակում(մինիմում 7600կկալ/խմ): Եվ այս ամենը արվում է ամիսներ առաջ դեռևս ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏ ընկերության կողմից ձեռք բերված «ազոտային կայան»-ի միջոցով, որի մասին ցանկացած ակնարկ սուր հիսթերիայի նոպաներ է առաջացնում ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ընկերության շարքերում: 
Հ.Գ.
Առջևում փետրվարի և մարտի վճարումներն են: Մտածեք ժողովուրդ ջան, թե ինչի համար եք գլուխներդ կախ, պարտքեր անելով վճարում, ինչքան եք վճարում և ում եք վճարում:

Վահան Մարտիրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին