▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազ չունենք, երեկ էլ լույսերն անջատեցին`բանակում խելագարության հասած Հովիկի ծնողները օգնություն են խնդրում.haynews.am

 

HayNews.am-ը գրում է, որ 2011 թվականի հուլիսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարության հասած զինծառայող Հովհաննես Վարդանյանը հայրը` Վարդան Վարդանյանն հայտնել է, որ իրենք ոչ մի օգնություն չեն ստանում պետությունից:

Վարդանի խոսքերով` իրենց հիմնական խնդիրն այս պահին գումարն է և տարբեր տեղերից անընդհատ իրենց գումարային հարցերով են անհանգստացնում. «Ես այս ցրտերի պատճառով դեռ չեմ աշխատում, իսկ երեկ եկան լույսերն անջատեցին: Ես էլ ասում եմ, որ գումար դեռ չունեմ ու հիվանդ երեխա եմ պահում մի անջատեք, երեխայի նպաստը կստանամ, կվճարեմ, բայց դրեցին իմ ու հանրակացարանի մոտ 20 հոգու լույսն անջատեցին: Պետն էր ուղարկել ու հրամայել, որ անջատեն, մենք էլ ոչ գազ ունենք, լույսն էլ անջատեն ի՞նչ պետք է անենք: Այնքան ասեցի, գիշերը եկան միացրեցին ու 2 օր ժամանակ տվեցին, որ վճարենք, թե չէ նորից կանջատեն»:

Վարդանյանների ընտանիքի սպառած էլեկտրականության պարտքը կազմում է ընդամենը 18 հազար դրամ։ 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին