▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաղթի ճամփին տատիկիս փրկել է 6-ամյա քույրն`Ազնիվը. Արտաշ Ասատրյան

Երգիչ Արտաշ Ասատրյանը պատմում է, թե ինչպես է իր տատիկի ու պապիկի ընտանիքը փրկվել ցեղասպանությունից.

Ես  փոքր էի  ,   երևի  6- 7  տարեկան,   հայրական կողմի  տատիկցս եմ լսել եղեռնի մասին սահմռկեցուցիչ պառմություններ:  Նրանք գաղթել էին Ալաշկերտից ու ամեն  առիթով էրգրի կարոտը  սրտում  պատմում էր իրենց հող  ու  ջրից: Պատմում էր նաև,  թե ինչպես են փրկվել: Դա շատ ազդեցիկ էր ու հնարավոր չէր լսել առանց  հուզվելու:   Տատիկս ՝ ում  անունը  Աշխեն էր,  այդ ժամանակ 2 տարեկան է  եղել , իսկ  քույրը` Ազնիվը , 6 տարեկան: Մինչև տեղահանություն անելը թուրքերը արդեն պապիկիս  սպանած են եղել ,  տատիկիս մայրը իր քրոջ ու երկու  երեխաների   հետ ստիպված բռնել է  գաղթի ճամփան ու երբ սովահար , տանջահար են եղել  , տատիկիս  մայրը չի կարողացել  տատիկս  գրկած  պահել , որոշել  են նրան թողնել  ճանապարհին , սակայն 6 -ամյա Ազնիվի աղիողորմ  լացը  քրոջ  համար , չի  թողել , որ  նրանք  երեխային թողնեն մահվան ճիրաններում:   Այդպես  էլ փրկվել են նրանք   Բոլորը  միասին եկել հասել  են  Արմավիրի  մարզի  Բադալ  գյուղ , որը հետագայում բնակեցվել է եղեռնից  մազապուրծ   մարդկանցով:  Իսկ պապիկիս Մշեցի է եղել` հայտնի  հոգևորական ընտանիքից , նրանք իրենց հարուստ տուն ու տեղից զրկվել էին`  հասցնելով իրենց հետ  վերցնել միայն եկեղեցու սրբապատկերներից  մեկը , որը պապիկս  մասունքի նման էր  պահում:  Ի դեպ ,  հայրս ՝ Արամ  Աստրյանը,  երգելու կարողությունը ու ձայնը ժառանգել էր  ծնողներից:  Մեր տանը   Հին  ձայնասկավառակների վրա պահպանվել են այն երգերը , որ երգել են նրանք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին