Գառնիի տաճարում հնդկական «բոյեվիկ» են նկարահանել․ Այս մասին տեղեկացնում է Մհեր Մխիթարյանը՝ ներկայացնելով կադրեր «Om - The Battle Within» բոլիվուդյան մարտաֆիլմից ու հիշեցնելով, որ Հայաստանում նոր օրենք է ընդունվել՝ երկիրը գրավիչ դարձնելով կինոարտադրության համար։ Դրա շրջանակներում Հայաստանում ֆիլմեր նկարահանող կինոընկերությունները սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կարող են օգտվել իրենց ծախսերի մի մասի փոխհատուցումից (10-ից 40%)։ Չափորոշիչները համապատասխանումն, օրինակ, վերաբերում է հանրապետության մշակութային և պատմական վայրերում նկարահանումներին, ֆիլմերում Հայաստանի պետական խորհրդանիշները ցուցադրելուն, երկրին առնչվող հայտնի իրադարձությունների հիշատակմանը և այլն․․․
Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Թորոյանն էլ գրել է. «Բայց եկեք խոստովանենք, որ Հայաստանը փաստորեն բարձրակարգ ֆիլմեր նկարահանելու համար ևս հրաշք երկիր է։ Գրեթե միշտ, ցավոք սրտի ՀՀ-ում այնքան էժանագին ֆիլմեր են նկարահանվել, «գոռ վարդանյանական» «որոգայթական» և այդ տեսակի ու որակի, որ մեր աչքը չի պատկերացրել, թե կարող է օտարը գալ Հայաստան և իրենց ֆիլմերում 8 րոպե հատված նկարահանել Մեր Հայաստանում. այսքան հրաշալի տեսարան ստանալ, որը կարծես ոչ թե Բոլիվուդյան լինի, այլ նաև Հոլիվուդյան.. Ասեմ, գերազանց էր, ու կարծում եմ, դեռ Հայաստանում էլ ավելի բարձրակարգ ֆիլմեր են նկարահանվելու և Հայաստան այդ ֆիլմերի միջոցով էլ ավելի ճանաչելի դարձնելու աշխարհին։ Հայաստանը հրաշք է, պարզապես ապրելով Հայաստանում, լինելով Հայ, երբեմն երկրի ու Հայի արժեքը չենք գնահատում»։ |