Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ուզում եմ անդրադառնամ Գարիկ Պապոյանի ֆեյսբուքյան գրառմանը.
Վերջերս մի աղջիկ «ցնցեմ համացանցը» շարքից մի հոլովակ տեղադրեց, որտեղ ինքը ինքնամոռաց պարում էր: Ինչ խոսք շատ խնդալու էր: Ազգս մի այլ կարգի ծիծաղում էր: Դե Ժողովուրդ ջան, որ խնդալու էր ուրեմն պետքա խնդայնք:
Բայց էս «հանրային ծիծաղի» ֆոնին ինքնադրսևորվելու ու պղտոր ջրում ձուկ բռնելու փորձեր արեց Գարիկը: Լավ, հիմա տեսեք ինչա ասել մեր Գարիկ ապերը.
«Ժամանակին բոլորը X Factor-ի ժյուրիի անդամներին մեղադրում էին վատ երգող մարդկանց ձեռ առնելու մեջ, երբ հանկարծ ժյուրիի անդամներից մեկը փորձում էր ծիծաղել բեմի վրա կատարվող ծիծաղելի երևույթի վրա: Բոլորն իրենց դրել էին դաստիարակվածի, իսկ մեզ անդաստիարակի տեղ:Դա ընդամենը մեր աշխատանքն էր, ոչ թե մեր տեսակը…Իսկ այսօր, երբ այդ աշխատանքը չկա, բոլորն իրենց էջերում տեղադրել և, բառիս բուն իմաստով, ՂԺՈՒՄ ԵՆ էն վատ երգող ու պարող աղջկա վրա:Այո, համարյա բոլորը..... բացի X Factor-ի ժյուրիի անդամներից…Ինչո՞ւ:
Որովետև դա մեր աշխատանքն էր, իսկ սա ձեր տեսակը...»:
Արա դե Գարիկ ջան հազար եմ ասել, սկի դու չես կարում նորմալ պաշտպանվես ուր մնաց կողքիդ նստածներին է հետը պաշտպանես: Պետք չի, որ դուք ձեր էրեսը լվաք, եթե լավն եք, թող ուրիշները ձեզ պաշտպանեն: Բայց էտ հեչ: Պաշտպանել, պաշտպանել էր, գոնե նենց վախտ պաշտպանեիր, որ մի քիչ օգուտ տված լինեիր:
Նախ առաջինը, ի՞նչ ա նշանակում «էտ մեր աշխատանքն էր»: Ժառովնիկ ըլնեմ, չէի իմանում, որ X Factor-ի ժյուրիի անդամների գործը մասակիցներին ծաղրելն էր: Գարիկ Պապոյան ձեր աշխատանքը ծաղրելը չի այլ մասնակիցներից յուրաքանչյուրին գնահատել ըստ ձայնի տվյալների, իսկ եթե չի համապատասխանում, ուրեմն հեչ պարտադիր չի եթերով կալոշ բերաններդ յոթը ութի վրա բացեք արա: Եթերային կոռեկտության մասին բազմիցս գրել եմ: Իսկ դուք ոչ թե իրա երգելու, ձայնի վերբերյալ եք հումորներ անում, այլ անցնում եք անձնական վիրավորանքների, դաժե հագած շորերին: Այո, էսքանիս հետո մենք ասում ենք, որ դուք անդաստիարակ եք: Որովհետև սոցիալական տիրույթն ու եթերը լրիվ տարբեր բաներ են: Եթե դու ասում ես դրանք նույնն են, ուրեմն կբացատրե՞ս ինչու քֆուր չեն տալիս եթերում, բա քֆուր էլ տվեք ու ասեք, որ համացանցն ու եթերը նույն հարթության վրա են:
Ասում ա սաղ տարածում են ու ՂԺՈՒՄ են բացի X Factori-ի ժյուրիի անդամներից: Ժողովուրդ փաստորեն ես X Factor-ի՞ց եմ, Գլումովն ե՞մ, Էմի՞ն թե՞ Անդրեն:
Կարծում եմ հեչ հարմար թեմա չբարձրացրիր ապեր:
Գարիկ Պապոյան մարդուն ծաղրելը աշխատանք չէ, այլ մարդու տեսակ:
Անհայտ Բաժանորդ ֆեյսբուքյան էջ