▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժվել է

Ռուսաստանի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Հայաստանի ազատագրական շարժման հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Համապատասխան տեղեկությունը հայտնվել է Եվգենի Միխայլովի յութուբյան ալիքում:

Արմավիրի հայկական համայնքն ստիպված է եղել ենթարկվել քաղաքային իշխանությունների որոշմանն ու հանել ցուցատախտակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել է հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին