«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները այցելել են կինոթատրոն և դիտել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Հերիք չէ, որ Ցեղակրոնությունը հայի շուրթերով «ֆաշիզմ» է անվանվում, ֆիլմի ողջ առաջին մասում մեծ սպարապետը ներկայացված է որպես կնամոլ, իսկ երկրորդ մասում՝ առավել բեթար՝ տարրական ղզիկ: ՊԱԿ-ի աշխատակից Վարդան Մելքումովը իր հարցազրույցներում բազմիցս պատմել է, որ Մոնումենտի բարձունքից Երևանը տեսնելիս Նժդեհի լացը արժանապատիվ և զսպված էր: Ֆիլմում դրա հակապատկերն է. նա լացում է հիստերիկ կնոջ պես: Ժապավենում Նժդեհի կերպարը ամբողջովին պղծված է, խարիզման՝ հավասար զրոյի:
Ֆիլմում հնչում են մի քանի լեզուներ, այդ թվում՝ ռուսերեն: Չգիտես ինչու՝ մնացած լեզուները թարգմանվում են, իսկ ռուսերենը՝ ոչ: Հավանաբար, ֆիլմը նկարահանվել միայն ռուսերեն իմացող հայերի համար: Ինչ լավ է, որ Նժդեհը չի իմանում այդ մասին:
Ի հակակշիռ Հրաչ Քեշիշյանի զզվելի կինոնկարի՝ «Չենք լռելու»-ն իր համախոհների դատին է ներկայացնում մեկ այլ ֆիլմ Գարեգին Նժդեհի մասին: Վավերագրական: «Ինչու է աղմկում անցյալը» շարքից: Այստեղ մեծ զորավարի կերպարը պղծված չէ, ինչպես այն խայտառակությունում, որ այժմ ցուցադրվում է «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում: