▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինքը թվաբանությունից շատ հեռու է». Ռոբերտ Քոչարյան

Նոյեմբերյանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Այն, ինչ պետք է արտահանվեր, բայց չի արտահանվել, մենք սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսությունում տուժողներ չլինեն» հայտարարությանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է ու չի տիրապետում՝ գյուղարտադրանքի ինչ ծավալի արտահանումներ են գնում ՌԴ: ՀՀ-ն ոչ այդ փողն ունի, ոչ ինքն այդ հնարավորությունն ունի կոմպենսացնելու»:

***

«Երեկ հրճվանքով՝ ՌԴ նախագահը զանգեց, ծնունդը շնորհավորեց, վերջ, բոլոր հարցերը լուծված են... 3 ժամ հետո մրգերի վրա սահմանափակում մտցվեց: Սրանք չեն հասկացել՝ քաղաքավարության զանգը կապ չունի երկրի աշխարհաքաղաքական քաղաքականության հետ: Այ ձեր տունը շինվի, ութ տարի իշխանության եք, չեք հասկացե՞լ»,-Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին