▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գանձասար»-ի պարզաբանումը՝ ակումբի ֆինանսական տնօրենի կողմից ֆուտբոլիստի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու սպառնալիքի մասին

 

Ս․թ-ի սեպտեմբերի 24-ին մի շարք լրատվական կայքերում տեղ է գտել ․«Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի 27-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ ֆինանսական տնօրենը սպառնացել է սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ» վերտառությամբ նյութը, որում առկա են մի շարք անճշտություններ, որոնք կարող են թյուրըմբռնում առաջացնել ընթերցողների շրջանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հարկ ենք համարում ներկայացնել իրողությունը:

 

 

 

 

 

 

 

 

Բելառուս ֆուտբոլիստ Ալեքսանդր Սվերչինսկին խախտելով իր իսկ պայմանագրի դրույթները` կատարել է կարգապահական մի շարք կոպիտ խախտումներ, որոնք բացասական կերպով ազդել են ինչպես «Գանձասար-Կապանի» մրցելույթների, այնպես էլ թիմի ներքին մթնոլորտի վրա։

Նախ նշենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի «Լոռի» - «Գանձասար-Կապան» հանդիպման ժամանակ, թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին կասկած է հարուցել Ալեքսանդր Սվերչինսկուն սթափ վիճակը, որի համար էլ վերջինս փոխարինվել է հանդիպման 19-րդ րոպեին։

Իսկ նույն օրը՝ սեպտեմբերի 15-ին, գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Ալեքսանդր Սվերչինսկին ոչ սթափ վիճակում խնջույք է կազմակերպել, բարձր աղմկել` դրանով իսկ խախտելով իր պայմանագրի մի շարք կարգապահական կանոններ։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի կողմից լեգեոներների համար վարձակալված տան հարևանությամբ  բնակվողները, ում անդորրը նույնպես խախտվել է բարձր աղմուկի պատճառով, ստիպված են եղել դիմել թիմի պետ Գարիկ Կարապողոսյանին՝ ֆուտբոլիստներին կարգի բերելու պահանջով։

Գարիկ Կարապողոսյանը, ժամանելով դեպքի վայր, հայտնաբերել է թիմի ֆուտբոլիստներ Ա․ Սվերչինսկուն և Վ․Տոմիչին անսթափ վիճակում, փորձել է կարգի հրավիրել նրանց, որը նրան հաջողվել է միայն որոշ ժամանակ անց։ Առավոտյան Գարիկ Կարապողոսյանը միջադեպի մասին զեկուցել է ակումբի ղեկավարությանը։ Հրավիրվել է արտակարգ ժողով, որի ընթացքում ակումբի ղեկավարությունը դժգոհություն է հայնտել Ալ․ Սվերչինսկուն և Վ․Տոմիչին ոչ պրոֆեսիոնալ վարքագծի համար։

Ժողովի ընթացքում երկու ֆուտբոլիստներն էլ ընդունել են իրենց մեղավորությունը։ Սվերչինսկին նույնիսկ խնդրել է, որ իր արարքի մասին չիմանան Բելառուսում, քանի որ կխաթարվի նա հեղինակությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

Որոշում է կայացվել խզել պայմանագրերը նշված ֆուտբոլիստների հետ, կայացված որոշումը չի բողոքարկվել ֆուտբոլիստների կողմից։

Սեպտեմբերի 17-ին Վուկաշին Տոմիչը, համաձայն բանավոր պայմանավորվածության, ստորագրել է պայմանագրի խզման համաձայնագիրը, սակայն Ալ.Սվերչինսկին ի հակառակ ձեռք բերված պայմանավորվածության՝ հրաժարվել է ստորագրել պայմանագրի դադարեցման փաստաթուղթը՝ առաջ քաշելով սուտ վարկածներ կատարվածի մասին և հերքելով իր մեղքը։

Ֆուտբոլիստի նման վարքագիծը, բնական է, առաջացրել է ակումբի ղեկավարության զայրույթը, հանգել է տհաճ զրույցի ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև։

Զրույցից հետո Ալ․ Սվերչինսկին դիմել է ոստիկանություն անհիմն, փուչ, ծիծաղելի մեղադրանքներով։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը դատապարտում է նմանատիպ վարքագիծը, որն անխոս ստվեր է գցում ակումբի հեղինակության վրա։

Կոչ ենք անում Ալեքսանդր Սվերչինսկուն դադարեցնել անազնիվ գործելաոճը, որը պատիվ չի բերում առաջին հերթին հենց իրեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին