▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալյա Նովենցը երբե՛ք չի կեղծում...

Անկախությունից հետո ես առաջինն էի, որ հարցազրույց արեցի Գալյա Նովենցի հետ: Ցրտի-մթի տարիներին՝ 1993-ին գնացի իրենց տուն, դերասանուհին արագ-արագ ճաշ էր պատրաստում, որ լույսը չգնար հանկարծ, ու մինչեւ ինձ չկերակրեց՝ հարցազրույց չտվեց:
Հետո, երբ հարցազրույցը տպվեց, նրա ամուսինը սարսափած հարցրեց, թե ինչու եմ վերնագիրը դրել ,,Գալյա Նովենցը երբե՛ք չի կեղծում,,:
Շա՜տ էր վախեցել, կարծում էր, թե կնոջը սարքել եմ ընդդիմություն օրվա իշխանությանը:

Մինչդեռ խոսքը Նովենցի դերասանական արվեստին էր վերաբերում:
Իսկ հետո այլեւս չզարմացա, երբ Գալյայի ամուսինն ու որդին նրան ,,չեզոքացրին,,՝ ուղարկելով Ամերիկա:

Այստեղ Գալյայի ներկայությունը շատ էր ընդգծում իրենց սեռիությունը:
Բայցեւ՝ դա էլ նրանց չփրկեց, քանզի գորշությունը մնում է գորշություն՝ եթե անգամ կողքիդ տաղանդավոր ու պայծառ մարդուն փորձես աքսորել օվկիանոսից այն կողմ...
Ծնունդդ շնորհավո՛ր, Գալյա...

 

Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը 

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին