▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանն ինչքան էլ գլուխներս տանի, ոչ մեկին չի համոզի

Ես էլ արդեն սկսում էի կասկածել, հո մեր իշխանություններում ինչ որ բան չի՞ պատահել, ինչ որ բավական երկար ժամանակ է չէինք լսել Գալուստ Սահակյանի տխմարությունները... ավաղ, բոլոր հույսերս, որ այս դատարկախոսին հրահանգվել է էլի հիմար-հիմար չխոսա, փշրվեցին՝ բախվվելով մեր դաժան իրականությանը ու Գալուստի կուռ գանգատուփին:

Գրիգորիչը հերթական անգամ անդրադառնալով պարտադիր կուտակայինին, մի վարդագույն ուղղեգծով մտքի թռիչք է ունեցել ու եթե նրա մտավարժանքները հասկանալի լեզվով շարադրենք, ապա այն հետևյալ կերպ է հնչում.

Սահամանադրական դատարանը ոչ մի բան էլ չի կասեցրել, այնքան որ ասել է, որ ով հիմա չմուծեց՝ չի տուգանվելու, իսկ այն գործատուներըմ, ովքեր հարկադիր կերպով պահումներն անում են իրենց աշխատողներից՝ լավ են անում, որովհետև օրենքն է դա պահանջում: 

Դե արի ու այս քարայծի ինտելեկտով սուբյեկտին բացատրի, որ բոլոր այն գործատուները, ովքեր հարկադիր կերպով գանձում են այդ տոկոսները գլուխները պատով են տալիս, քանզի դա միայն աշխատողը կարող է որոշել՝ տա՞լ, թե՞ չտալ, իսկ Գալուստ Սահակյանն ինչքան էլ գլուխներս տանի իր բարբաջանքներով, ոչ մեկին չի համոզի: Այս երկրում չի գտնվի մեկը, ով անկեղծորեն կողջունի պարտադիր կուտակային այս ռեկետը:

Դրան կողմ կարող են լինել միայն պետական մակարդակով ռեկետ անող իշխանավորները և դրանց ստրուկները՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ:

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին