«Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին եկել էր նաև էջմիածնեցի հայտնի հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, որը տարիներ առաջ հեռացել է Հայաստանից գեներալ Մանվելի և նրա թիմի հետ ունեցած հակասությունների արդյունքում ու բնակություն հաստատել Իտալիայում։ Հետաքրքիր զուգադիպությամբ հենց նրա՝ Հայաստանում գտնվելու օրերին էլ տեղի ունեցավ էջմիածնի թեկնածուների կոնֆլիկտը՝ ծեծ, կրակոցներ, որի հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել։ Ու թեև Պիպոն օրևէ մասնակցություն չի ունեցել այդ միջադեպին, սակայն իրավապահները նրան կասկածել են դրանում դերակատարություն ունենալու մեջ և անհանգստացրել։ Սակայն Դոնը բազմաթիվ վկաներ է ունեցել և ապացուցել է, որ ինքն անմասն է այդ միջադեպից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։