▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաել Անդոնյանը Երևան կժամանի մարտի 24-ին և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին

 

Այս տեղեկատվությունը չէինք առանձնացնի դեռևս մարտի 9-ին տարածած լրատվությունիցhttp://www.ffa.am/hy/1425909523/page/3, որտեղ հրապարակվել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված արտերկրի ֆուտբոլիստների անունները, եթե վերջին օրերին ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի երկրպագուներ բազմաթիվ հարցումներ չուղղեին ՀՖՖ՝ Գաել Անդոնյանի իբր Հայաստան չժամանելու լուրերը ճշտելու համար: 

Կասկածի տեղիք էր տվել օրեր առաջ News.am կայքի հերթական ապատեղեկատվությունը: Մի քանի օր շարունակ փորձեցինք չպատասխանել սովորական դարձած ապատեղեկատվությանը, սակայն թյուրիմացություններից զերծ պահելու համար մեր ֆուտբոլի երկրպագուներին, նրանց խնդրանքով ստիպված ենք օրեր անց պարզաբանումներ տալ:

Բանն այն է, որ հիշյալ կայքի թղթակցուհի Վերա Մարտիրոսյանը այս անգամ էլ զրույց էր ունեցել ֆրանսիական «Օլիմպիկ Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանի հետ և տարածել էր տեղեկատվություն, թե Գաել Անդոնյանը դեռ պաշտոնական հրավեր չի ստացել Հայաստանի ազգային հավաքականից, հայկական անձնագիր չունի և եթե չհասցնեն պատրաստել փաստթղթերը, հնարավոր է, որ բաց թողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքը: Ըստ նյութի՝ տեղեկատվությունը հիմնված էր Գաելի խոսքերի վրա:

Մեր երկրպագուներին թյուրիմացություններից հեռու պահելու համար ստիպված ենք հատուկ տեղեկացնել, որ Գաել Անդոնյանի պաշտոնական հրավերն ուղարկվել է դեռևս մարտի 9-ին՝ պաշտոնական գրությամբ: Գաել Անդոնյանը փաստաթղթերի հետ կապված որևէ խնդիր չկա, բոլոր փաստաթղթերը պատրաստ են վաղուց: Գաել Անդոնյանի տոմսը ձեռք է բերված,  Գաել Անդոնյանը Երևան կժամանի մարտի 24-ին և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին:

Ֆուտբոլի հետ առնչություն ունեցող բոլորը գիտեն, որ ֆուտբոլիստները, ծանրաբեռնված լինելով մարզումներով և խաղերով, հիմնականում տեղեկություններ չեն ունենում զուտ տեխնիկական գործընթացներից, որոնք ընթանում են ՀՖՖ-ի համապատասխան բաժնի և ֆուտբոլիստի ակումբի համապատասխան ստորաբաժանումների, կամ ֆուտբոլիստի և նրա գործերով զբաղվող անձանց հետ:

ՀՖՖ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին