Հիփ-հոփի աստղ Թուփաք Շակուրի մահվանից 18 տարի անց հայտնի է դարձել նրա վերջին խոսքերը մահվանից առաջ: Այս մասին պատմել է ամերիկացի մի ոստիկան, ում ձեռքերի մեջ էլ հենց մահացել է Թուփաքը:
Հիշեցնենք, որ ռեփերը սպանվել է 1996թ-ին Լաս-Վեգասում սեփական մեքենայի մեջ:
«Այդ օրը Թուփաքը այցելել էր հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի մենամարտին: Մարտի ավարտից հետո դուրս գալով այնտեղից` 25-ամյա Թուփաքը նստել է իր մեքենան: Հենց այդ պահին էլ ինչ-որ անծանոթ մարդիկ կրակել են նրա վրա»,- պատմել է ոստիկանը:
«Հայտնվելով դեպքի վայրում` ես բացեցի մեքենայի դուռը, ինչից հետո անշունչ ռեփերը ընկավ ձեռքերիս մեջ»,- ավելացրել է ոստիկանության աշխատակիցը:
Նրա խոսքերով` Թուփաքն այդ պահին ցանկացել էր տեսնել իր ընկերոջը` Սյուդժին, իսկ ոստիկանի այն հարցին, թե ովքեր են եղել իր վրա կրակողները, նա չի ցանկացել պատասխանել:
«Ինչ-որ մի պահ նրա աչքերը բացվեցին, նա հասկացավ, որ շուտով մահանալու է և նայեց ինձ: Փորձելով կրկին հարցնել, թե ով է այն մարդը, ով կրակել է իր վրա, նա ինձ ընդամենը պատասխանեց` Fuck you. մինչ իր մահը հենց դրանք էլ եղան նրա վերջին բառերը»:
Տեղեկացնենք, որ մինչ օրս դեռևս բացահայտված չէ հիփ-հոփի աստղի մահվան պատճառները և այն, թե ովքեր են նրա վրա կրակողները:
Տեղեկացնենք նաև, որ Թուփաքին հաջողվել էր վաճառել ավելի քան 75միլիոն ձայնասկավառակ, ինչի արդյունքում նա դասվել է պատմության մեջ ամենահաջողակ արտիստների շարքերը: