Լավ, ինչո՞վ ես դու, Օ՜ հայ ժողովուրդ, տարբերվում քո իշխանություններից։ Լավ ինչ՞ ես դու, որ պահանջում ես, որ քո իշխանությունները ինչ-որ լավը լինեն։ Ես եմ տեսել, թե ինչպես ես աղտոտում դու քո փողոցները, ես եմ տեսել, թե ինչպես ես «արձանագրություններ» թողնում սեփական սրբավայրերում, ես եմ տեսել, թե ինչպես ես սիգարետ ճխտում նոր տեղադրված արձանի բերանը, ես եմ տեսել, թե ինչպես ես գողանում Այվազովսկու վրձինը, ու ես այսօր տեսա, թե ինչպես ես դու ջարդել, քո ազգի մեծի՝ Մհեր Մկրտչյանի արձանի մատը։ Քաղաքացիական հասարակություն, լավ քաղաքացիներ, օրինապահ քաղաքացիներ. այսպիսի մարդկանց ես Հայաստանում հազիվ մի քանի հազարը գտնեմ. մնացյալդ արժանի եք ամենազազրելիին, ասել է թե արժանի եք ոչինչի։ Դուք արժանի չեք, որ ձեր տունը լույս լինի, դուք արժանի չեք օջախի ու դուք արժանի չեք մարդ կոչվելու, քանի որ եթե մարդ կոչվեիք «մարդ»-ը մեծատառով չգրեի։
Ողբամ քեզ հայ ժողովուրդի մեծամասնություն։
Գրառումը` Գևորգ հեթանոս Ղազարեանի Facebook-ի էջից: