Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց ուշադիր է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ադրբեջանա-թուրքական զորավարժությունների վերաբերյալ AFP լրատվական գործակալության հարցմանը․
«Ինչպես բազմիցս հայտարարել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար տիկին Քեթրին Կոլոննան, Ֆրանսիան չափազանց զգոն է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած փորձի նկատմամբ», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ, հաղորդում է Figaro-ն,փոխանցում են լրատվամիջոցները: