▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլային և քաղաքական զուգահեռներ

Ֆոտբոլային և քաղաքական զուգահեռներ. ընդամենը 1 անձով կարող է փոխվել ողջ կառավարման համակարգը

2013 թ-ի ամռանը Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ նշանակվեց լեգենդար Անչելոտտին, որն ի դեպ փոխարինեց ոչ պակաս լեգենդար Մոուրինիոյին: Անչելոտտիի նշանակման պահից սկսած բոլորն ունեին մեծ սպասելիքներ մի քանի պատճառով: Ռեալը մի քանի տարի շարունակ շեղվել էր իր հիմնական մարտավարական սկզբունքից, իսկ Անչելոտտին պաշտպանողական ֆուտբոլի կողմնակիցներից չէր: Երկրորդ՝ Ռեալը երկար տարիներ տիտղոսներ չէր նվաճում, իսկ Անչելոտտին հայտնի էր տիտղոսներ նվաճելու իր մարզչական անցյալում:

Իհարկե, ոչ բոլոր երկրպագուների ոչ բոլոր սպասելիքները կարող են արդարացվել, սակայն ընդամենը հաշված շաբաթներ անց, ըստ էության, չկատարելով կադրային լուրջ փոփոխություններ, փոխվեց Ռեալի խաղի ողջ փիլիփոսափայությունը: Իսկ ահա երեկ Ռեալը 12 տարվա ընդմիջումից հետո հայտնվեց չեմպիոնների լիգայի եզրափակչում. ի դեպ՝ չխաղալով հարձակվողական ֆուտբոլ, ու կարծես բոլորը գոհ են արդյունքից: Հիշեցնեմ, որ տարիներ առաջ Կապելլոյին հաջողվեց Ռեալին դարձնել Իսպանիայի չեմպիոն, սակայն հենց մրցաշրջանի ավարտից հետո նա ստիպված էր հրաժարական տալ, քանի որ իր ղեկավարած թիմի խաղն իր դիտարժանությամբ չէր բավարարում երկրպագուների սպասելիքները: Անչելոտտին կարողացավ միաձուլել դիտարժանությունն ու արդյունավետությունը. գրեթե նույն խաղացողներով փոխեց կառավարման մոդելն ու փիլիսոփայությունը. հասկացավ՝ ինչ են սպասում իրենից երկրպագուները:

Հ.Գ. Արդյո՞ք ի սկզբանե մենք մեր կառավարիչներից կարող ենք ունենալ այն սպասելիքները, ինչ ունեին Ռեալի երկրպագուներն Անչելոտտիից:

Բաբկեն Պիպոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին