▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆուտբոլասեր հայերի պաստառը` «Azerbaijan land of fire»-ի փոխարեն «Ադրբեջան, քրեածին երկիր»

 

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության հերթական փուլում "Օլիմպիկ"-"Լենս" խաղը կիրակի ավարտվեց տանտերերի հաղթանակով, սակայն այդ օրը մեկ այլ եւ ոչ ֆուտբոլային հաղթանակ տոնեցին մարզադաշտում գտնվող մարսելաբնակ հայ երիտասարդները։
Մարսելի Դաշնակցության "Նոր սերունդ" երիտասարդական միության անդամները մարզադաշտում բողոքեցին հյուրընկալվող թիմի՝ "Լենսի" ֆուտբիստների մարզաշապիկներին դաջված գրության դեմ։
Սա Եվրոպայում արդեն երրորդ թիմն է, որը միլիոնավոր դոլարների դիմաց համաձայնել է դառնալ Ադրբեջանի քարոզիչը եւ մարզաշապիկներին կրել "Ադրբեջան՝ հրո երկիր" գրությունը։
"Նոր սերունդ" միության հայ երիտասարդները հենց մարզադաշտում, հազարավոր հանդիսականների աչքի առջեւ պարզեցին "Ադրբեջան, քրեածին երկիր" գրությամբ պաստառը։ Իրավապահներն այս ակցիային որեւէ կերպ չմիջամտեցին:
Ի դեպ, Մարսելի "Օլիմպիկի" կազմում, որի մարզաշապիկի թիկունքին գովազդվում է "Թուրքական ավիաուղիները", առաջին խաղն է անցկացրել հայազգի 19-ամյա Գաել Անդոնյանը, որը նախկինում այդ թիմի երիտասարդական կազմի խաղացող էր։
Հիշեցնենք, որ նույնանման գրությունը, թեկուզ՝ միլիոնների դիմաց, այս տարի մերժեց Արգենտինայի "Սան Լորենցո" ֆուտբոլային ակումբը։ Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներն ակումբի նախագահ Մաթիաս Լամենսի պատվին կազմակերպած միջոցառմանը շնորհակալություն հայտնեցին, որ ֆուտբոլային ակումբը չտրվեց ադրբեջանական սադրանքին եւ չվաճառվեց կեղծ քարոզչությանը:
 
"Երջանիկ եմ. "Սան Լորենցոն" ապացուցեց, որ փողը դեռ ամեն ինչ չէ, եւ ամեն ինչ չէ, որ կարող ես փողով գնել, եւ բոլորը չէ, որ ծախու են",- արգենտինյան Prensa Armenia-ի փոխանցմամբ` հայտարարել է Լամենսը:
 
Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլեւ Արգենտինայի ֆուտբոլային ամենահայտնի ակումբների նախագահները, մարզիկներ եւ մարզական լրագրողներ: Բոլորն էլ իրենց գոհունակությունն են հայտնել` շեշտելով, որ "Սան Լորենցո" ֆուտբոլային ակումբի դիրքորոշումն ու պահվածքը կարող է օրինակ ծառայել նաեւ իրենց համար:
 
Ի դեպ, "Սան Լորենցոն" Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի սիրած թիմն է։

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության հերթական փուլում «Օլիմպիկ»-«Լենս» խաղը կիրակի ավարտվեց տանտերերի հաղթանակով, սակայն այդ օրը մեկ այլ եւ ոչ ֆուտբոլային հաղթանակ տոնեցին մարզադաշտում գտնվող մարսելաբնակ հայ երիտասարդները։
Մարսելի Դաշնակցության «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամները մարզադաշտում բողոքել են հյուրընկալվող թիմի՝ «Լենսի» ֆուտբիստների մարզաշապիկներին դաջված գրության դեմ։ Տեղեկացնենք, որ Լենսի սեփականատերը ադրբեջանցի Հաֆիզ Մամադովն է:
Սա Եվրոպայում արդեն երրորդ թիմն է, որը միլիոնավոր դոլարների դիմաց համաձայնել է դառնալ Ադրբեջանի քարոզիչը եւ մարզաշապիկներին կրել «Ադրբեջան՝ հրո երկիր» գրությունը։ Նշենք, որ Ադրբեջանը հովանավորում է նաև Իսպանական Ատլետիկոյին:
Սրան ի պատասխան «Նոր սերունդ» միության հայ երիտասարդները հենց մարզադաշտում, հազարավոր հանդիսականների աչքի առջեւ պարզել են «Ադրբեջան, քրեածին երկիր» գրությամբ պաստառը։ Իրավապահներն այս ակցիային որեւէ կերպ չեն միջամտել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին